«ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ…» հեքիաթասացության և բարբառի 8-րդ մրցույթ-փառատոնը նվիրված էր ՀՀ անկախության 25 և համայնքների ստեղծման 20-ամյակին:
8-րդ մրցույթ-փառատոնի մասնակիցները ավանդաբար ներկայացվող հեքիաթին զուգահեռ հարազատ բարբառով ներկայացրեցին իրենց համայնքի հետ առնչվող հետաքրքիր ավանդույթ-զրույցներ:
Բեմական մասում ներկայացված էր Արարատ լեռան խորհրդանշական պատկերը՝ Արցախ-Հայաստան միացյալ քարտեզով: Փառատոնի երկու օրերի ընթացքում մասնակիցներն իրենք կերպավորեցին հեքիաթային խնձորենին, իսկ հետո յուրաքանչյուր մասնակից իր հեքիաթ-պտուղով զարդարեց Արարատի լանջերը:
Ընտրական փուլ անցած մասնակիցները Երևանում՝ Թումանյանի թանգարանի մատույցներում երկու օր` սեպտեմբերի 16, 17-ին ներկայացրեցին իրենց հեքիաթներն ու ավանդապատում-զրույցները: Փառատոնին իրենց ազգային հեքիաթներով մասնակցեցին նաև մեր երկրում ապրող չորս ազգային համայնքի ներկայացուցիչներ՝ քրդեր, ասորիներ, վրացիներ և եզդիներ:
Մրցութային առաջին օրը ներկայացան տասը մասնակից (Հին Բայազետի, Սասնո, Լոռվա, Կարնո, Ալաշկերտի, Տավուշի, Զեյթունի բարբառներով և քրդերեն, եզդիերեն լեզվով), երկրորդ օրը`տասը (Կարնո, Բայազետի, Իջևանի, Խոյի, Սասունի բարբառներով և ասորերեն, վրացերեն լեզուներով): Երկու օրերի ընթացքում մեկական մասնակից չի ներկայացել:
Երրորդ օրը` Սեպտեմբերի 18-ին մասնագիտացված ժյուրին ամփոփելով երկու օրերի արդյունքները, մասնակիցներին պարգևատրեց հետևյալ մրցանակներով` հեքիաթային խրախուսական 8 մրցանակ, 4 մրցանակ ազգային համայնքների ներկայացուցիչներին, երկուական առաջին, երկրորդ և երրորդ տեղերի մրցանակներ:
Ներկայացնում ենք մրցանակակիր մասնակիցների ցանկը`
Խրախուսական մրցանակներ
Զմրուխտե աչքի մրցանակ
Անգելինա Մնացականյան
Մարգարիտ Հակոբյան
Մերի Հաջաթյան
Հարավի փերիի մրցանակ
Գայանե Նալբանդյան
Ոսկի քաղաքի մրցանակ
Սաթենիկ Հոլիկյան
Չինումաչինի իմաստունի մրցանակ
Նարինե Խաչատրյան
Հազարան բլբուլի մրցանակ
Անահիտ Ներսիսյան
Հնարամիտ դերձակի մրցանակ
Արմեն Այվազյան
Ազգային համայնքների մրցանակներ
Հարևանի բոյով-բուսաթով փեսայի մրցանակ
Քրդական համայնք - Գուրդուլա
Ասորական համայնք - Դավիթ Բաբասիև
Հարևանի խորոտ հարսի մրցանակ
Վրացական համայնք - Իմեդի (Հույս) թատերախումբ
Եզդիական համայնք - Սվետլանա Հաջոյան
Տեղերը բաշխվեցին վեց մասնակիցների միջև`
Թագավորի մեծ տղի և աղջկա մրցանակ /III տեղ/
Օլեգ Թովմասյան և Մարիամ Վարդանյան
Թագավորի մեծ տղի մրցանակ /III տեղ/
Գարիկ Ղազարյան
Թագավորի միջնեկ աղջկա մրցանակ /II տեղ/
Միլենա Մինասյան
Թագավորի միջնեկ տղի մրցանակ /II տեղ/
Գարուշ Գրիգորյան
Թագավորի փոքր աղջկա մրցանակ /Iտեղ/
Անի Ղազարյան
Թագավորի փոքր տղի մրցանակ /Iտեղ/
Վանիկ Վարդանյան