2020 թվականին թանգարանային իրականության մեջ առաջին անգամ մեկնարկեց «Յոթը սարի ետևում» մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 270 խումբ և անհատ, որոնցից Մրցույթ-փառատոնի կազմկոմիտեն հաստատել է 159-ը: Երկու ամիս շարունակ մասնակիցների կողմից ուսումնասիրվել է 159 հայրենագիտական թեմա, որի արդյունքում կազմվել է 3500 էջ հետազոտական աշխատություն: Ողջ գիտահետազոտական որոնման ընթացքում մասնակիցները աշխատել են պատմամշակութային ժառանգության առաջատար մասնագետների ուղղորդմամբ և աջակցությամբ: Հասանելիություն են ունեցել հազվագյուտ թանգարանային և գրադարանային հավաքածուների, ձեռք են բերել արշավներ գնալու փորձ, որոնք սոսկ արշավ լինելուց վերածվել են գիտական և հետախուզական ուսումնասիրությունների: Հայաստանի ամենահեռավոր գյուղերում աշակերտից մինչև համայնքի ղեկավար ներգրավվել են տեղի պատմամշակութային ժառանգության հայտնաբերմանը: Որոշ դեպքերում փառատոնի մասնակիցներին հաջողվել է մաքրել և որոշակի պահպանման գոտի սահմանել իրենց հայտնաբերած հուշարձանի համար, որն էլ փաստացի համալրել է մեր հուշարձանների շարքը:
Ուսումնասիրությունների արդյունքում հավաքագրված ողջ տեղեկատվությունը ունեցել է շարունակականություն պատմամշակութային ժառանգությունը հետազոտող կազմակերպություններում` Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երկրաբանական թանգարաններ, համայնքային դպրոցներ և այլն: Նախապատրաստվում է նախորդ տարվա լավագույն աշխատանքների ժողովածուի հրատարակություն:
Ունենալով նախորդ տարվա փորձը և մրցույթ-փառատոնի արձանագրած հաջողությունը, շտկումներով և կատարելագործված մեկնարկում է «Յոթը սարի ետևում 2021» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը:
Այս տարի Յոթըսարեցիներից մեկը դառնալու համար պետք է փնտրել, գտնել և ներկայացնել ամենահազվագյուտ մշակութային գանձերը, որոնք պահված են քո տանը, բակում, թաղամասում, տատիկի կամ պապիկի հիշողության ամենախորը գանձարանում…
Մի գուցե դու դեռ չգիտես գյուղի վերևի հնամենի տան կամ սարերում, անտառներում թաքնված խաչքարերի ու մատուռների պատմությունները, բայց քեզ միշտ գրավել են տան մամռակալած պատերը, կիսաբաց դռներն ու մութ սենյակները, մատուռի մոմերից մրոտված պատերը և խաչքարերի ասեղնագործը:
Ուրեմն մասնակցիր փառատոնին, ուսումնասիրիր և գտիր խորը թաքնված և առեղծվածային պատմություններ:
Ի՞նչ է նշանակում լինել մրցույթ-փառատոնի մասնակից.
Փառատոնի թե՛ անհատական, և թե՛ խմբային մասնակիցները դառնում են հետախույզ-գիտնականներ, որոնց խնդիրն է իրենց հայրենի բնակավայրի մշակութային ժառանգության՝ բոլորին անհայտ կամ քիչ հայտնի օբյեկտի ուսումնասիրումը, պահպանումը և հանրայնացումը:
Փառատոնի մասնակիցների համար ուսումնասիրության առարկա կարող են լինել բնակավայրի տարածքում եղած պատմաճարտարապետական հուշարձանները, հնատիպ կառույցները, պաշտամունքային կոթողները, ազգագրական նյութերը:
Գյուղին կամ քաղաքին բնորոշ ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները՝ պարեր, արհեստներ, բաղադրատոմսեր, երգեր, առասպելներ և այլն:
Այս տարի նախագծի կազմակերպիչները տրամադրել են մրցութային թեմաներ, որոնց պետք է համապատասխանի ձեր ուսումնասիրվելիք առարկան:
Լավագույն ուսումնասիրություններն արժանանալու են դրամական և խրախուսական մրցանակների:
Դե՛ ինչ, հավաքիր ընկերներիդ, ընտրիր քո բնակավայրի մշակութային ժառանգության օբյեկտը և մասնակցիր մրցույթ-փառատոնին:
Մրցույթ փառատոնին մասնակցելու համար հարկավոր է պարտադիր կերպով ծանոթանալ
և լրացնել մասնակցության հայտաձևը:
Ընտանեկան մասնակցության հայտ
Խմբային մասնակցության հայտ
Անհատական մասնակցության հայտ
Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 30-ը:
Յոթը սարի ետևում շա՜տ գանձեր կան:
ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ
_____________
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, թանգարանագետ-հուշարձանագետ:
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գիտամշակութային ցուցադրությունների և
միջոցառումների կազմակերպման» բաժնի պետ, հնագետ:
ՀՀ ԳԱԱ և Երևանի պետական համալսարան, գիտաշխատող, ազգագրագետ, բ․գ․թ․:
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող, թարգմանիչ, գրաֆիկ դիզայներ:
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գիտամշակութային ցուցադրությունների և
միջոցառումների կազմակերպման» բաժնի մասնագետ:
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող, մատենագետ-գրադարանավար:
Յոթը սարի ետևում մրցույթ-փառատոնի 2020 թ․ փորձագետ, թանգարանագետ:
Յոթը սարի ետևում մրցույթ-փառատոնի 2020 թ․ Գրան Պրի մրցանակակիր
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի կամավոր
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի կամավոր
Հովհաննես Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ի կամավոր
ՓԱՌԱՏՈՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
_____________
Լրացուցիչ տեղեկությունների համար՝
Առաջնային կապի միջոց՝ competitionfestival@gmail.com
Պաշտոնական ֆեյսբուքյան էջ՝ «Յոթը սարի ետևում» մրցույթ-փառատոն
Պաշտոնական ֆեյսբուքյան խումբ՝ «Յոթը սարի ետևում» մրցույթ-փառատոն
Հեռ. (+374 010) 560021