«ՄԱՐԴԱՂԱՎՆԻՆԵՐ» կրթական ծրագիր
Ըստ Հովհ. Թումանյանի «Աղավնու վանքը» բալլադի
Հովհ. Թումանյանն իր գրական ստեղծագործությունների նյութերը հաճախ է ընտրել հայոց պատմության այնպիսի դրվագներից, որոնց առացքում ազգի ճակատագրի վճռորոշ դեպքերն են: Հավատի ուժով, հոգու զորությամբ սեփական հողում ապրելու և արարելու իրավունքը յուրաքանչյուր ազգին է, ինչպես և՝ հայինը:
«ՄԱՐԴԱՂԱՎՆԻՆԵՐ» կրթական ծրագրի նպատակն է ինտերակտիվ-դիդակտիկ նյութի միջոցով ներկայացնել Թումանյանի «Աղավնու վանքը» բալլադի՝ մերօրյա պատանիների ու երիտասարդների ընկալումը, խաղարկային ֆիլմի միջոցով ծանոթանալու պատմական իրադարձություններին և տեղանքին, քննարկում-զրույցի օգնությամբ բացահայտել հեղինակի ասելիքի շերտերը:
Ծրագիրը նախատեսված է 6-12-րդ դասարանների աշակերտների համար
Տևողությունը՝ 45 րոպե
Օրերը՝ երեքշաբթի և հինգշաբթի
ժամը՝ 14.00-ին
Մասնակիցների քանակը՝ մինչև 20 հոգի
Արժեքը՝ 4000 դրամ
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ զանգահարելով
010 56 00 21 հեռախոսահամարին