Տարիքը - Խաղը նախատեսված է ցածր և միջին դասարանների երեխաների համար:
Բնույթը - Թիմային խաղ է: Փոքրիկ թղթերի վրա գրվում են կարճ, խաղարկային հատվածներ Հ. Թումանյանի տարբեր հեքիաթներից և լցվում մի տուփի մեջ:
Նպատակը - Հ. Թումանյանի հեքիաթների հանրահռչակում: Խաղի նպատակն է մնջախաղի միջոցով հուշել հեքիաթը և գուշակել վերնագիրը:
Տևողությունը – 30 րոպե:
Բացատրությունը - Յուրաքանչյուր թիմից հերթով մեկ խաղացող մոտենում, տուփից վերցնում է մեկ թղթիկ, կարդում հատվածը և իր թիմին փորձում է բացատրել ժեստերով և միմիկայով /մնջախաղ/: Եթե թիմը գուշակում է հեքիաթի վերնագիրը, ստանում է երկու միավոր: Եթե ոչ` ապա հակառակորդ թիմն է փորձում գուշակել նույն հեքիաթը, և հաջողության դեպքում մեկ միավոր ստանում է այդ թիմը: Խաղը շարունակում է այն թիմը, որը միավոր է ստացել: