Փոխտնօրեն
Էլ. հասցե՝ ashotboo@gmail.com
Կենսագրական տվյալներ.
Ծնվել է 1993-թ. մայիսի 17-ին Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում:
2000-2009 թթ.-ին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում:
2010 թ.-ին ավարտել է Եղեգնաձորի պետական հումանիտար քոլեջը:
2010-2014 թթ.-ին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Սոցիալ մշակութային գործունեություն, հուշարձանների պահպանություն (թանգարանային գործ)» բաժնում
2012 թ.-ին անհատական համագործակցությամբ ԵՔՊԹ-ում իրականացրել է «Հանդիպում 19-րդ դարի գիմնազիստուհիների հետ» մշակութակրթական ծրագիրը:
2012-2013 թթ.-ին «Հայաստանում ավանդական արհեստների բնագավառի հետազոտում» ծրագրում աշխատել է որպեսհամակարգող:
2013 թ.-ին երկամսյա կամավորական գիտակրթական աշխատանքներ է իրականացրել ՀՊՄՀ թանգարանում:
2014-2016 թթ.-ին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում:
2016-2018 թթ. ուսումը շարունակել է ՀՊՄՀ նույն բաժնում՝ որպես մագիստրոս:
2016 թ.-ին հիմնադրել է «Արի Թանգարան» հասարակական կազմակերպությունը:
2017 թ.-ից մինչ 2020թ.-ի մայիսի 1-ը «Հայ հոգևոր երաժշտության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատել է որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու, համերգային գործառույթների գլխավոր մասնագետ:
2018-2019 թթ.-ին աշխատելէ «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ-ում՝ որպես հասարակության հետ կապերի պատասխանատու:
2019 թ. օգոստոսի 1-ից մինչ օրս աշխատում է Հովհ. Թումանյանի թանգարան ՊՈԱԿ-ում: Զբաղեցնում է փոխտնօրենի պաշտոնը:
2020 թ. մայիսի 1-ից աշխատում է Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ում՝ որպես «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգային գործառույթների մասնագետ: