Ավագ գիտաշխատող
Էլ. hասցե՝ manekh@mail.ru
Կենսագրական տվյալներ.
Ծնվել է 1992 թ. դեկտեմբերի 18-ին ք. Երևանում:
2000-2009 թթ.-ին սովորել է Երևանի Վ. Զատիկյանի անվան N. 90 դպրոցում:
2009-2013 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն բաժնում – (բակալավր):
2013-2015 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Թարգմանչական գործ (անգլերեն-հայերեն) բաժնում՝ մագիստրատուրա:
2014 -2015 թթ. աշխատել է «ISMA» ՓԲԸ-ում՝ որպես կամավոր:
2015թ.-ի հուլիս-դեկտեմբեր աշխատել է Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում:
2016թ.-ից մինչ օրս աշխատում է Հովհ. Թումանյանի թանգարանում՝ որպես ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի ավագ գիտաշխատող։
Կատարել է թանգարանի կողմից հրատարակվող հետևյալ գրքերի համակարգչային ձևավորումը՝
- «Հայկական հարցն ու իր լուծումը՝ ըստ Հովհ. Թումանյանի» (Երևան, 2015)
- «Հովհաննես Թումանյան. Երկերի լիակատար ժողովածու» I-III հատորներ (Երևան, 2018-2019)
- «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» I հատոր (Երևան, 2019)
- «Ընծայագրեր. անցյալի խոսուն վկայագրեր» (Երևան, 2019)
- Հովհ. Թումանյան «ՔԱՌՅԱԿՆԵՐ» - /հայերեն, անգլերեն, արաբերեն/ (Երևան, 2017, 2019)
- Հովհ. Թումանյան - Պ. Սևակ «Ձեր ծանոթները»-«Սիրունիկ, սիրունիկ» (Երևան, 2019)
- «Յովհաննես Թումանեան. Մանկական ստեղծագործութիւններ» (Երևան, 2019)
- Հովհաննես Թումանյան. Տասը Հեքիաթ/ათი ზღაპარი (հայերեն և վրացերեն ժողովածու) (Երևան, 2019)
- Hovhannes Toumanian “SELECTED WORKS” (Երևան, 2019)
- Պարսկերեն հեքիաթներ (Երևան, 2019)